ԿԳՄՍՆ-ն հերքում է․ Նախարարի և բուհ չընդունված դիմորդների հանդիպում նախատեսված չէ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել․

Տարածվող լուրը, թե վաղը նախատեսված է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը դրական միավոր ստացած և իրենց ցանկալի մասնագիտությամբ բուհ չընդունված դիմորդների հետ, կեղծիք է և ապատեղեկատվություն, տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ֆեյսբուքի էջից: 

Նշենք, ավելի վաղ բուհ չընդունված դիմորդներից Հայկ Բաբալյանը Ֆեյսբուքի գրառմամբ հայտնել էր, որ օգոստոսի 4֊ին, ժամը 14։00֊ին հանդիպելու են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, հանդիպման ֆորմատը հաստատվել է Արայիկ Հարությունյանի կողմից: 

Այլ Գրառումներ