Այգեպար գյուղում հրետակոծված տներից մի քանիսն արդեն ամբողջությամբ վերականգնվել են

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Տավուշի Այգեպար գյուղում հրետակոծված տներից մի քանիսն արդեն ամբողջությամբ վերականգնված են: Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից՝ մարզպետ Հայկ Չոբանյանը շրջել է գյուղում և ծանոթացել աշխատանքների ընթացքին:

«Հակառակորդի հրետակոծությունից ամենից շատ տուժած գյուղում՝ Այգեպարում, շարունակվում են վնասված տների վերանորոգման աշխատանքները»,- հայտնում է Տավուշի մարզպետարանը։

Տների վերանորոգման հետ զուգահեռ նաև մեկնարկել է գյուղամիջյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները:

Մարզպետ Հայկ Չոբանյանը եղել է շինհրապարակներում, զրուցել քաղաքացիների հետ և գնահատել շինարարական աշխատանքների ընքացքը:

Այլ Գրառումներ