Հերթով կարդացի ժամանակակիցների գործերը. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հերթով կարդացի ժամանակակիցների գործերը , որոնք տեղ են գտել դպրոցական ծրագրում: Առաջին բանը, որ պետք է անեմ, դա պարզելն է, թե աշխատանքային խմբի ո՞ր անդամն է առաջարկել այս պատմվածքները: Այո՛, ինձ համար գործեր էին, որոնք թռիչք չէին, բայց մոտեցումներ էին, բայց դպրոցահասակ երեխան ինչու պիտի վերլուծի ստեղծագործություններ, որտեղ մտքի թռիչքը հասնելու է առավելագույնը «Հադեսի տուն»:
Ամենաշատ օգտագործվող բառերն են գրեթե բոլոր գործերի ՝ գերեզման, դագաղ, մահ, ինքնասպանություն, մահացածի հայացք, գերեզմանաքար, քելեխ և այլն: Է հետո՞:
Պապս կասեր .«Օղորմի մեռելաց, քիչմ էլ սաղ մնացողի մասին խոսեք» :
Ասենք ինչու՞ նման թեմաներ ընտրել, ես չեմ հասկանում , երբ առանց այն էլ դեռահասության տարիքն ինքնին ճգնաժամային է : Լավ ոչ մի մոտիվացնող նյութ չունե՞նք:
Հա՜, հասկանում եմ , որ մեր դասականների մեջ էլ կան էլի նման թեմաներ , բայց փոխելուց հետո կարգին բան փոխեք : Երեխան պետք է ամեն դասից հետո հոգու թռիչք ունենա, իր կյանքի առաքելությունը սահմանի , ապրելու խթան ունենա, առաջ գնալու ցանկություն ու ուժ ստան, ոչ թե …
Ես խնդրելու եմ հենց համակարգող խմբի անդամները իրենց ընկալածը ներկայացնեն, որ հասկանամ, թե ի՞նչ վերլուծության են ենթարկում այս գործերը: Արդյունքում ըստ իրենց երեխան ինչ է վերցնելու:
Խնդրում եմ կոշտ արտահայտություններ չտեղաք գրառմանս տակ: Ես կառուցողական վերլուծություն եմ ակնկալում , քանի որ մարդ եմ էլի, կարող է չեմ հասկանում, որ ճիշտը «գերեզմանն է»:

Այլ Գրառումներ