Շարունակվում են ճանապարհաշինարարական աշխատանքները

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ հետևել է Արագածոտի մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։

Հարթավան-Քուչակ, Քուչակ-Ապարան ճանապարհատվածներում, որտեղ իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, նախարարը կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր, ներկայացրել իր դիտարկումներն աշխատանքի որակի և ժամանակացույցի հետ կապված։

Սուրեն Պապիկյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ անորակ իրականացված աշխատանքները չեն ընդունվելու և հորդորել է ուշադրություն դարձնել շինաշխատանքների որակին։ Պատասխանատուները վստահեցրել են, որ պատշաճ ուշադրություն է դարձվում որակի վերահսկմանը, իսկ թերություների դեպքում դրանք պարտադիր շտկվում են։

Հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում Չքնաղ-Ձորագլուխ 5․4 կմ ճանապարհահատվածում։ Պայմանագրային արժեքը 358 մլն դրամ է, աշխատանքները նախատեսված է ավարտել դեկտեմբերին։ Նախարար Պապիկյանի հետ զրույցում պատասխանատուները նշել են,որ նախագծային որոշ աշխատանքների ավարտից հետո նորոգման աշխատանքները կշարունակվեն ավելի լայն թափով:

Այլ Գրառումներ