Կառավարման պառլամենտական ձևի հարցում հանձնաժողովում կա կոնսենսուս․ Եղիշե Կիրակոսյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում քննարկումներ են եղել իշխանությունների տարանջատման, հավասարակշռման և ընտրակարգին առնչվող հարցերի շուրջ։

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առցանց քննարկման ժամանակ այս մասին ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը։

«Ի սկզաբանե առաջին հարցերին մեկն էր, որ հանձնաժողովի նիստերում քննարկվում էր, կառավարման ձևի ընտրության հարցն էր։ Արդյոք հայեցակարգի մշակման աշխատանքերը սկսելիս կառավարման ձևը թողնում ենք նո՞ւյնը, թե մտածում ենք կառավարման ձևի փոփոխության մասին։ Քիչ հարցերից մեկն է, որի հետ կապված կա կոնսենսուս և որոշում կայացվեց, որ կառավարման ձևը մնա պառլամենտական տրամաբանության մեջ։ Այն քննարկումները, որոնք իրականացնում ենք հիմա, այդ հայեցակարգային ձևակերպումները արվում են պառլամենտական հանրապետության տրամաբանության մեջ»,- նշեց Կիրակոսյանը։

2020 թվականի փետրվարի 12-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:

Աղբյուրը՝ 1in.am

Այլ Գրառումներ