Ներքաղաքական ճգնաժամ Մոլդովայում

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Մոլդովայի խորհրդարանը հրաժարվել է անվստահություն հայտնել Կիկուի կառավարությանը: Որոշմանը կողմ են քվեարկել նիստին ներկա 93 պատգամավորներից 46-ը։

Մոլդովայի գործող կառավարությանը անվստահություն հայտնելու մասին նախագիծը հուլիսի 16-ին խորհրդարանի քննարկմանն էին ներկայացրել ընդդիմադիր աջակողմյան «Պլատֆորմա DA» և «Գործողություն ու համերաշխություն» (PAS) կուսակցությունների պատգամավորները: Ընդդիմության կարծիքով՝ «Իոն Կիկուի կառավարությունը բազմիցս խախտել է Սահմանադրությունը, գերազանցել իր լիազորությունները, փորձել է փոխարինել խորհրդարանին՝ Սահմանադրության դրույթներին հակառակ օրենքներ հաստատելով»:

Նշենք, որ հուլիսի 21-ին Մոլդովայի կառավարությունն արձակուրդ է գնացել:

Մոլդովայում ներքաղաքական ճգնաժամը սկսվել էր այն ժամանակ, երբ իշխող կոալիցիան կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը 2020թ. հունիսին:

Այլ Գրառումներ