ԲԸՏՄ-ի ուշադրության կենտրոնում են զբոսաշրջային վայրերը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցների մասնագիտական խումբը հուլիսի 22-ին ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողական աշխատանքների ընթացքում ստուգայց են իրականացրել Վանաձոր քաղաքի ջրային տարածքներ և զբոսաշրջային վայրեր։

Արհեստական լճերը և զբոսայգիները եղել են բազմամարդ, սակայն մարդկային կուտակումներ չեն նկատվել: Դիտարկումների արդյունքում դիմակ չկրելու դեպքեր չեն արձանագրվել, այնուամենայնիվ հայտնաբերվել են դիմակը ոչ ճիշտ կրող անձինք։ Տեսչական մարմնի մասնագետները տեղում տվել են թերություններն անհապաղ շտկելու ցուցումներ։

Համաճարակի հետագա տարածումը կանխելու միջոցառումների շրջանակում բաժանվել են գործարանային արտադրության դիմակներ։

Գրանցված դրական արդյունքների ամրագրման և խախտումների բացառման նպատակով ամենօրյա ստուգայցերն ու մշտադիտարկումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում։

Աղբյուրը՝ gov.am

Այլ Գրառումներ