Այսօր Սևանա լիճը բնապահանական լուրջ խնդիրներ ունի,և որոշ մասնագետների կարծիքով համարվում է մեռնող լիճ. այն գնում է դեպի ճահճացում, ինչպես նշում է «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ Վահագն Վարագյանը:
«Ցավոք, այն արձագանքները, որ պետք է և՛ հասարակության, և՛ պատկան մարմինների կողմից լինեն, որ փորձ արվի Սևանը փրկել, կարծես թե, ուշադրությունից դուրս են մնացել: Երբ 11 ամսվա ընթացքում լճում հանգստացողներ չկան, լճի խնդիրները մեր ուշադրությունից դուրս են, իսկ այն երեք ամիսներին, երբ Սևանում հանգստացողներ են լինում, և լիճը կանաչում է, մենք փաստացի ստացվում է այնպես, սկսում ենք բոլորով խոսել այդ խնդիրների մասին», — ասաց բանախոսը:
Վահագն Վարագյանի համոզմամբ՝ մեր հասարակությունը երկու խնդիր ունի՝ տեղեկացվածության և էկոլոգիական դաստիարակության պակաս, հետևաբար երեխաները դեռ դպրոցական տարիներից պետք է էկոդաստիարակություն ստանան:
Նյութի աղբյուր՝ www.aysor.am
