2020 թվականի փետրվարի 1-ին «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության և ամերիկյան Global Capital Investment Fund-ի միջև ստորագրվել է ներդրումային պայմանագիր՝ Երևանում՝ Ազատության պողոտա 26/1 հասցեում բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու նպատակով:
Ծրագիրն իրականացնելու համար ստեղծվել է կոնսորցիում, որի անդամներն են ամերիկյան «Global Capital Investment Fund»-ն ու «Առաջին հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային հայ-ամերիկյան կազմակերպությունը: «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության ներդրումային նախագիծը ֆինանսավորվում է տեղական և արտասահմանյան կառույցների կողմից, ներդրումային ընդհանուր ծավալը կազմում է 10 մլրդ ՀՀ դրամ:
Էներգոարդյուանվետ և բազմաֆունկցիոնալ համալիրի ամբողջ տարածքը շուրջ 3000 քմ է: Համալիրն ունենալու է ստորգետնյա ավտոկայանատեղի՝ 200 մեքենայի համար: Բացի մատչելի բնակարաններից նախատեսվում է նաև կառուցել առևտրի կենտրոն, գրասենյակային տարածքներ և ընդարձակ ժամանակակից կանաչապատ այգիներ ու տարածքներ:
Ըստ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության գործադիր տնօրեն Արտաշես Վարդանյանի՝առավելագույնը 17 հարկանի բազմաֆունկցիոնալշենքը դեռևս նախագծման փուլում է: Քաղաքաշինական բոլոր նորմերին ու կաննոներին համապատասխան Էսքիզային նախագծի ամբողջական փաթեթը ներկայացվելու է Երևանի քաղաքապետարանի քննարկմանը:
Կառուցապատումն ու ներդրումային ծրագրի կառավարումն իրականացնում է «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը.
Ծրագրի ղեկավարները նաև նշել են, որ բնակարանները հասանելի կլինեն երիտասարդ մասնագետներին ու գիտնականներին երկարաժամկետ վճարման շահավետ պայմաններով:
Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի շահագործումը նախատեսվում է 2023 թվականին:
Նյութի աղբյուրը՝ armlur.am
