Շախմատի միջազգային օր

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հուլիսի 20-ը շախմատի միջազգային օրն է։

Այս տոնն անց է կացվում Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի`   ՖԻԴԵ-ի (World Chess Federation, FIDE) որոշմամբ, քանի որ կազմակերպությունը հիմնադրվել է 1924թ.-ի հուլիսի 20-ին:

Շախմատի հայրենիքը համարվում է Հնդկաստանը, որտեղ 5-րդ դարում հայտնվել է շախմատի նախատիպը`   չատուրանգա խաղը: «Շախմատ» անվանումն առաջացել է պարսկերեն «շահ մատ» բառակապակցությունից, ինչը թարգմանաբար նշանակում է արքան մեկուսացված է, պարտություն է կրել: 

Օրվա առիթով առանձնացրել ենք մի քանի հետաքրքիր փաստեր շախմատի մասին՝

Շախմատում սկսնակ խաղացողները կոչվում են ”ռուքի”, որը անգլերենից թարգմանաբար նշանակում է ”նավակ”: Հաշվի առնելով այն, որ հիմնականում նավակները վերջինն են գործողության մեջ մտնում, ուստի սկսնակ շախմատիստներին ևս նույն բնութագրումն են տալիս։

Շախմատային ծալվող խաղատախտակը հայտնագործվել է 1125 թվականին շախմատ խաղացող մի հոգևորականի կողմից: Երբ եկեղեցին արգելեց հոգևորականներին շախմատով զբաղվել, նա խաղատախտակը բաժանեց երկու մասի և ծալեց այնպես, կարծես մեկը մյուսի վրա երկու գրքեր էին դրված:

Աշխարհի երկրների մեծ ամսում ”Զինվոր” խաղաքարը ներկայացվում է հենց զինվորի տեսքով, բայց Գերմանիան և Իսպանիան նախընտրում են օգտագործել կա’մ այգեգործի, կա’մ գեղջուկի խաղաքարերը:

Բացի այդ, հոգեբանների կարծիքով շախմատը զարգացնում է մարդու ինտելեկտը, բարելավում հիշողությունը և խորհուրդ է տրվում Այցհայմերի հիվանդության ժամանակ:

Այլ Գրառումներ