Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակին» ուղղված՝ ՀԴՄ ձեռք բերման դիմումներին տրվելու է «մերժված» կարգավիճակ, իսկ ՊՈԱԿ-ի հաշվեհամարին կատարված կանխավճարները ենթակա են վերադարձման:
Վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը ետ ստանալու համար անհրաժեշտ է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին էլեկտրոնային տարբերակով՝ hdm@taxservice.am էլ-փոստի միջոցով ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- Դիմում
- վճարման անդորրագրի պատճեն
- ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետ.ռեգիստրի կողմից տրված վկայականի պատճեն
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները
- լիազորագիր՝ կցելով լիազորված անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները:
Անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը կարող եք գտնել այստեղ ➡️ https://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=7186
