ՈՒՐՈՒԳՎԱՅԻ «ԼԱՅՆ ՃԱԿԱՏ» ԴԱՇԻՆՔԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

ՈՒՐՈՒԳՎԱՅԻ «ԼԱՅՆ ՃԱԿԱՏ» ԴԱՇԻՆՔԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ

Ուրուգվայի «Լայն ճակատ» դաշինքը դատապարտում է Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակումը:

Սույն թվականի հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելքում Տավուշի մարզի Մովսես գյուղի վրա։

Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունները զինադադարի խախտում են և հանգեցրել են պատերազմական իրավիճակի սրման՝ հակամարտութունների առկայությամբ բնութագրվող տարածաշրջանում։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Ադրբեջանի գործողությունները միջազգային իրավունքի խախտում են և հակասում են ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից հնչեցված՝ COVID-19 համավարակի ընթացքում համընդհանուր զինադադարի կոչին, որը հավանության է արժանացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ինչպես նաև ՄԱԿ-ի անդամ 170 պետությունների, ներառյալ Ուրուգվայի կողմից։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պատգամավոր, պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։

Այլ Գրառումներ