Հայերը Փարիզում բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան դիմաց

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Փարիզում Ադրբեջանի դեսպանատան դիմաց այսօր` հուլիսի 19-ին, մեծ թվով հայեր են հավաքվել:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը ելույթ է ունեցել Ադրբեջանի դեսպանատան առջև նոր սերունդի հիմնադրամի կազմակերպած հանրահավաքում՝ ի նշան Ադրբեջանի կողմից Տավուշի վրա ագրեսիայի դեմ բողոքի:

Ադրբեջանական դեսպանատան դիմաց մեծ թվով ոստիկանական մեքենաներ են կանգնած, ոստիկաններն էլ հսկում  են ակցիան: Հնչում են տարբեր վանկարկումներ, որոնք հիմնականում ուղղված են Արցախի՝ հայկական լինելուն:

Այլ Գրառումներ