Վերջին օրերին ծավալված գործողությունների ընթացքում խոցվել է հակառակորդի երեք տանկ

հեղինակ - admin

Վերջին օրերին հայ- ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ծավալված գործողությունների ընթացքում խոցվել է հակառակորդի երեք տանկ՝ հայկական ռազմարդյունաբերության արտադրության հատուկ նշանակության հարվածային անօդաչու թռչող սարքերով: Այս տեղեկությունը հաստատվել է նաև ՀՀ ՊՆ խոսնակի կողմից:

Նշենք, որ ավելի վաղ banak.info կայքը տարածել է բացառիկ փաստեր (լուսանկարներ), որտեղ երևում է՝ ինչպես է ադրբեջանական կողմը շուրջ վեցօրյա մարտերից հետո տեղափոխում իր խոցված զրահատեխնիկան՝ մասնավորապես 3 միավոր տանկ: 

Այլ Գրառումներ