Նույնիսկ օրորոցում քնած երեխան պահում է սահմանը, նրա գոյությունն այնտեղ թիկունք է սահմանում կանգնած զինվորի համար․ Հայկ Չոբանյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Տավուշում այս պահին իրականացվում են ճանապարհաշինական և ջրամատակարարման ցանցի կառուցման մեծածավալ աշխատանքներ: Միայն երեկ՝  հուլիսի 16-ին են մի փոքր սահմանափակել դրանք, քանի որ ամբողջ օրը գտնվել են ԱԹՍ-ների հարվածների տակ: Այս մասին Իջևանում ճեպազրույցի ժամանակ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Խոսելով սահմանամերձ գյուղերի առաջնահերթություններից, մարզպետն ասաց, դրանք մնում են նույնը և կապ չունենա սահմանային այս իրավիճակների հետ:

«Այս մարտահրավերը, սակայն, մեզ մի փոքր ցնցեց այն առումով, որ հասկանանք՝ մեր գործողությունները շատ ավելի հստակ, շատ ավելի շտապ պետք է իրականանցվեն, որպեսզի հպարտորեն մտնենք սահմանապահ գյուղ:  Այն գյուղ, որն ամեն ժամ պահում է սահմանը:

Նույնիսկ օրորոցում քնած երեխան պահում է սահմանը, որովհետև նրա գոյությունն այնտեղ թիկունք է սահմանում կանգնած զինվորի համար»,-ասաց մարզպետը:

Սահմանային անվտանգության ապահովումն իրենից ենթադրում է և զինվորական անվտանգություն,և քաղաքացու կյանքի որակի բարձրացում:

«Մեր առաջնահերթություններից է քաղաքացու համար աշխատանքային պայմաններ ստեղծելը, կենսագործունեություն ապահովելը, բարձրակարգ ենթակառուցվածքներ ունենալը, բարձրակարգ կրթական համակարգ, մշակութային բաղադրիչ ապահովելը: որպեսզի մարդը ապրի այդ սահմանում, պետք է ունենա բարձր կյանքի որակ»,-ասաց Հայկ Չոբանյանը:

Նյութի աղբյուրը՝ armtimes.am

Այլ Գրառումներ