Վահե Էնֆիաջյանը հանդիպում է ունեցել Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հանդիպում եմ ունեցել Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Այս տարիների ընթացքում դեսպանն իր գործունեությամբ ապացուցել է, որ հայ ժողովրդի իրական բարեկամն է։

Հայաստանի և Բելառուսի խորհրդարանների միջև առկա է համագործակցության և երկխոսության բարձր մակարդակ, երկու երկրները և ժողովուրդներն ունեն ավանդական բարեկամական հարաբերություններ, որոնք կայուն հիմնասյուն են հարաբերությունների հետագա զարգացման և առկա պոտենցիալի օգտագործման համար։

Անդրադարձել ենք նաև վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից իրականցվող սադրիչ գործողություններին։ Դեսպանն իր մտահոգությունն է հայտնել սահմանին տեղի ունեցողի վերաբերյալ և դատապարտել ռազմական գործողությունները։

Այլ Գրառումներ