Մեդիագրագիտությամբ մենք կարող ենք կյանք փրկել. Տավուշի մարզպետը՝ սահմանում տիրող իրավիճակի մասին. Տեսանյութ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշեց, որ տարածաշրջանում այս պահին հանգիստ է. «Այնուամենայնիվ, մեր խնդիրն է զգոն պահել քաղաքացիական պաշտպանության բոլոր կառույցները և այնպես անել, որ մեր բնակիչների բնականոն կյանքը շարունակվի»:

Մարզպետի խոսքով՝ իրենք ամեն ինչ անում են ապահովելու համար բնակչության անվտանգությունը, բայց բնակչությունը նաև բնազդաբար է անվտանգության կանոնները պահպանում. «Քանի որ այս տարածաշրջանը երկար տարիներ ենթարկվել է ռմբակոծությունների, գրեթե բոլորը իրենց առանձնատներում ունեն ապաստարաններ»:

Նա կոչ արեց հետևել միայն ՊՆ-ի պաշտոնական տեղեկատվությանը. «Շատ կարևոր է պահպանել մեդիագրագիտությունը. հնարավոր է, որ դրանով մենք կյանք ենք փրկում: ՀՀ զինված ուժերը արդեն երկու օր է՝ ամենաբարձր մակարդակով լուծում են իրենց առջև դրված խնդիրը, և դա է պատճառը, որ մենք մեր քաղաքացիական բնակչության շրջանում որևէ խնդիր չունենք և զբաղված ենք մեր բնականոն գործունեությամբ»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Աղբյուրը՝ 1in.am

Այլ Գրառումներ