Լոռու մարզի 14 համայնքներում ֆուտբոլի խաղադաշտեր կկառուցվեն

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Լոռու մարզպետարանից հաղորդում են, որ մարզպետարան — Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա համագործակցության արդյունքում մարզի 14 համայնքում արհեստական խոտածածկով ֆուտբոլի խաղադաշտեր կկառուցվեն:

Նախագիծն իրականացվում է «Աջակցություն Հայաստանի Հանրապետության մարզերում ֆուտբոլի զարգացմանը» ծրագրի շրջանակում:

Նպատակը՝ առողջ ապրելակերպի, մարզական կյանքի ակտիվության խթանումն ու մասսայական-մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումն է: Առաջիկայում կմեկնարկեն մարզադաշտերի կառուցման աշխատանքները:

Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 518 մլն դրամ է: Գումարի 10 տոկոսի չափով ներդրում կկատարեն համայնքները:

Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից խաղադաշտերի կառուցման համար ընտրվել են հետևյալ համայնքները՝ Օձուն, Դսեղ, Ջրաշեն, Սպիտակ, Ստեփանավան, Գյուլագարակ, Լեռնապատ, Տաշիր, Շիրակամուտ, Մեծավան, Ախթալա, Շնող, Գուգարք, Ալավերդի:

Նյութի աղբյուրը՝ 1lurer.am

Այլ Գրառումներ