ՌԴ այցելողների համար հանվել է պարտադիր ինքնամեկուսացման պահանջը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Ռուսաստանի Դաշնությունում հուլիսի 15-ից ժամանողների համար այլևս չի գործի 14 օրով պարտադիր ինքնամեկուսացման պահանջը: 

Լրատվամիջոցը նշում է, որ Ռուսաստան այցելողները, սակայն, իրենց հետ պետք է պարտադիր ունենան կորոնավիրուսի թեստի բացասական լինելը հավաստող փաստաթուղթ:

Ռուասատանի Դաշնությունը կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով աշխարհում չորրորդն է: Այստեղ կա կորոնավիրուսի հաստատված 733 հազար 699 դեպք,  կորոնավիրուսից ապաքինվել է՝ 504 հազար 21, մահացել՝ 11 հազար 439 մարդ:

Նյութի աղբյուր՝ armenpress.am

Այլ Գրառումներ