Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել այն մասին, որ շուտով կիրականանա բազմաթիվ ստեփանակերտցիների երկար տարիների երազանքը՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքից կհանվեն 110 կՎ և 35 կՎ օդային գծերը:
Նախագահը նաև նշել է, որ այսօր անձամբ այցելել է Ստեփանակերտի նոր՝ 110/35/10 կՎ ենթակայանի տարածք, որտեղ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում: Ի դեպ, ներդրումային ծրագրի արժեքը կազմում է ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ, իսկ 2019-2023 թթ. ընկած ժամանակահատվածում Արցախում բարձրավոլտ էլեկտրացանցի արդիականացման ուղղությամբ ընկերությունը պատրաստվում է ներդնել ընդհանուր առմամբ 17.5 մլրդ ՀՀ դրամ: Արդյունքում՝ Արցախի էներգետիկ համակարգը զարգացման նոր փուլ կթևակոխի՝ ունենալով ավելի որակյալ, հուսալի և անվտանգ էլեկտրամատակարարում:
