200 միլիոն դրամի ներդրում` Ախթալա խոշորացված համայնքում

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Հայաստանի կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսական միջոցներով սոցիալական ներդրումների և տեղական զարգացման նպատակով իրականացնում է նախաձեռնությունների աջակցության ծրագիր. համայնքների մասնակցությունը ծրագրին արժեքի հինգ տոկոսի չափով է:

Կառավարումն իրականացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունը: Այսօր ծրագրի շրջանակում Ախթալա խոշորացված համայնքին հանձնվեցին 200 մլն դրամ արժողությամբ քաղաքային տնտեսությանն ու գյուղատնտեսությանն անհրաժեշտ մեքենաներ, որոնք կբերալավեն կոմունալ սպասարկման և գյուղատնտեսության սպասարկման վիճակը:

Նոր կոմբայնն այս համայնքում անհրաժեշտություն էր, քանի որ շահագործման մեջ գտնվող խորհրդային արտադրության մեքենաները հնացած ու մաշված են, նաև՝ հացահատիկի մեծ կորուստների պատճառ էին, ծախսատար ու դժվար կառավարվող: Նոր կոմբայնի կառավարումը թվայնացված է:

Առաջիկայում համայնքը կստանա մեխանիզմների նոր լրահավաք, որը կմեծացնի համայնքի կարողությունները, կհեշտացնի գյուղատնտեսական աշխատանքների ընթացքը: Լոռու մարզում արդեն մեկ տասնյակից ավելի խոշորացված համայնքներ դարձել են այս ծրագրի շահառու:

Նյութի աղբյուրը ՝ 1lurer.am

Այլ Գրառումներ