Պարետատունը կխստացնի Արցախ մուտքի պայմանները

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ինչպես տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը, պարետատունը պատրաստվում է խստացնել Արցախ մուտք գործելու պայմանները, իսկ նոր կարգադրություններն ու սահմանափակումները կսկսեն գործել հուլիսի 10-ից:

            Այն անձինք, ովքեր չեն հանդիսանում Արցախի Հանրապետության քաղաքացի, Արցախ կարող են մուտք գործել մի քանի դեպքերում, որի մանրամասները ներկայացրել է պարետ Գրիգորի Մարտիրոսյանը: Իսկ ինչ վերաբերում է Արցախի քաղաքացիներին՝ թեստավորման պայմաններն են փոփոխության ենթարկվել:

            Միևնույն ժամանակ արագ թեստերի պատասխանները այլևս բավարար պայման չեն հանդիսանում՝ մուտքի թույլտվություն ստանալու համար:

Նյութի աղբյուր` www.aysor.am

Այլ Գրառումներ