Իշխանությունը հերթական անգամ հատում է կարմիր գիծը. Վահե Էնֆիաջյան

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Իշխանությունը հերթական անգամ հատում է կարմիր գիծը՝ առաջ մղելով ուտոպիական օրակարգի հերթական անօրինական նախագիծը։

Հայաստանի Հանրապետությունում գործող 79 պետական և 36 մասնավոր բուժհաստատություններ կարող են հայտնվել Առողջապահության նախարարության թեթև ձեռքում, որը տվյալ կառույցների հետագա գործունեությունը կասկածի տակ է դնում։ Սրա համար կան մի շարք փաստարկումներ, որոնք Առողջապահության նախարարության կամայական մոտեցումների և անլուրջ վերաբերմունքի արդյունքն են։ Մասնավորապես անհայտ են, թե ինչ ուղղությամբ են ծախսվել միջազգային կազմակերպություններից ստացված շուրջ 150,000,000 ԱՄՆ դոլլար օգնությունը, նախարարի կողմից չեն իրականացվում ամենօրյա բրիֆինգներ հստակ ձևակերպումներով, դիմակների կրման մասին իրարամերժ հայտարարություններ են արվում և այս շարքը անվերջ կարելի է շարունակել, իսկ ու՞ր մնաց բարոյական չափանիշները։
Ինչպե՞ս կարող եք հարկադրել աշխատել ավարտական կուրսի ուսանողին, որակավորում ունեցող կամ չունեցող բժշկին` նրան տուգանելով 300-500,000 ՀՀ դրամ, երբ նրան այդքան չեք էլ վարձատրում։
Ինչպե՞ս կարող եք փորձ անել վերահսկողություն հաստատել մասնավոր հիվանդանոցների վրա , որոնք ինքնաֆինանսավորվում են և սկզբունքորեն դեմ ԵՔ նրանց փոխհատուցելու ։
Մինչ ամբողջ աշխարհում շնորհակալություն են հայտնում բժիշկներին իրենց անձնազոհ աշխատանքի համար՝ ֆինանսավորելով նրանց, մեր երկրում զօրուգիշեր պայքարող բժիշկներին շնորհակալություն են հայտնում ՝ տուգանքներ սահմանելով։

Այլ Գրառումներ