ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին: Այս մասին գրառում է կատարել Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում.
ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ մտքեր փոխանակեցինք համավարակով պայմանավորված իրավիճակի, բարձր տեխնոլոգիական ապագա զարգացումների ու հնարավոր մի շարք ուղղություններով փոխգործակցության հնարավորությունների շուրջ:
Անդրադարձանք երկուստեք կարևորվող՝
☑️ ներդրումների հեռանկարային հնարավորություններին,
☑️ կիբերանվտանգության օրակարգին,
☑️ թվայնացման գործընթացներին,
☑️ հայաստանյան ստարտափների էկոհամակարգի և Սիլիկոնյան հովտի հետ փոխգործակցության,
☑️ փորձագետների ներգրավման,
☑️ ամերիկյան PayPal, Youtube և Google հայաստանյան շուկայում հանդես գալու,
☑️ այլ ուղղությունների:
Պայմանավորվածություններ ձեռք բերեցինք փոխգործակցության հնարավոր ուղղությունների և ժամանակացույցի հետագա քննարկումների վերաբերյալ:
