Պատերազմի 10-րդ տարին. սիրիացի ընտանիքների կարիքներն ու մտահոգությունները

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Սիրիայում երեխաների դեմ պատերազմը ժամանակակից աշխարհում ամենաանընդունելի քայլերից է:Չնայած պատերազմական վիճակին՝ Սիրիայում ծնվել է գրեթե 6 միլիոն երեխա, ովքեր անհոգ մանկության փոխարեն, տեսնել են միայն բռնություններ, ինչով պայմանավորված էլ յուրաքանչյուր 10 ժամը մեկ այդ երկրում միջինում մեկ երեխա է սպանվում, իսկ ավելի քան 2,5 միլիոն երեխա ստիպված է լքել իր հայրենիքը։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ներկայացնում է վերջերս «Գելլափ Ինթերնեյշնլ» (Gallup International/ORB International) կազմակերպության իրականացրած հարցման արդյունքները, որտեղ նշված է Սիրիայում, Հորդանանում եւ Լիբանանում ապրող սիրիացիների մտահոգությունները՝ կապված նրանց եւ նրանց երեխաների անասելի դժվարությունների հետ։ Հարցմանը մասնակցել է 3 500 սիրիացի, որոնց միջոցով փորձել են հասկանալ, թե ինչպես է հնարավոր լավագույնս բավարարել ընտանիքների կողմից մատնանշած կարիքները։ Երեխաների կրթությունը եւ աղքատությունը գլխավոր մտահոգությունների եւ հիմնական մարտահրավերների շարքում են։

Ըստ հարցման՝ երեք երկրներում էլ սիրիացիներըը նշել են, որ երեխաներն ամենաշատն են տուժում այս հակամարտության պատճառով: Հոգեբանական վնասներն ու հակամարտության ազդեցությունը հոգեկան առողջության վրա նույնքան ծանր ու ցավոտ են, որքան ֆիզիկական վերքերը։ Կատարված հարցումների եւ հետազոտությունների արդյունքները հետեւյալներն են. Սիրիայի ընտանիքների համար կրթությունը հրատապ խնդիր է։ Որպես երեխաների համար ամենամեծ մարտահրավեր՝ ընտանիքների ավելի քան 35%-ը նշել է կրթության որակը, իսկ 23%-ը՝ կրթության հասանելիությունը։ Գրեթե 90%-ը նշել է, որ երեխաները հակամարտության ամենամեծ զոհն են։ Ընտանիքների գրեթե 93%-ը նշել է, որ հոգեբանական վերքերը երեխաների հոգեկան առողջության վրա նույնչափ ծանր ազդեցություն են թողել, որքան ֆիզիկականը։

Սիրիայում ապրող հարցված մարդկանց ավելի քան կեսը նշել է, որ իրենց ընտանիքի անդամներից մեկը հակամարտության ընթացքում վիրավորվել է։ Հորդանանում բնակվող սիրիացիների ավելի քան 65%-ը եւ Լիբանանում ապրող սիրիացիների ավելի քան 47%-ը հակամարտությունը վերջանալուն պես առաջնահերթություն են համարում երեխաների համապարփակ կրթություն ստանալը։ Փախստական սիրիացիների ավելի քան կեսը ասել է, որ հոգեկան վերքերը նույնքան ծանր ազդեցություն են թողել, որքան՝ ֆիզիկականը։ Հարցված փախստականների ավելի քան 1/3-ը պնդել է, որ իր ընտանիքի անդամներից մեկը վիրավորվել է հակամարտության ժամանակ։ 

Նյութի աղբյուրը՝ unicef.org

Այլ Գրառումներ