Չնայած կորոնավիրուսի պատճառով սահմանված սահմանափակումների թուլացմանն ու հասարակական տարածքների բացմանը՝ կորոնավիրուսով վարակման ռիսկը մնում է բարձր: Այս մասին զգուշացրել են վարակաբաններն ու իմունաբանները, որի մասին գրում է Իզվեստիա պարբերականը:
Մասնագետները թվարկել են վայրերը, որտեղ կորոնավիրուսով վարակման ռիսկը բարձր է:
- Առաջին տեղում են վատ օդափոխվող տարածքները:
- Երկրորդ տեղում են հերթերը, հասարակական տրանսպորտում պիկ ժամն ու այլ վայրեր, որտեղ մարդկանց սերտ շփում կա:
- Եռյակում են բարերը, ռեստորաններն ու կարաոկե ակումբները: Պետք է նաև զգույշ լինել ատամնաբույժի այցելելիս, ստադիոններում և նույնիսկ եկեղեցիներում:
- «Առավել վտանգավոր է հասարակական տրանսպորտում պիկ ժամը: Սպառնալիք են նաև խանութներն ու դեղատները, որտեղ հերթեր են գոյանում», -ասել է Ե.Ի. Մարցինովսկու անվան տրոպիկական և բժշկական պարազիտաբանության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշևը:
Փորձագետները նշել են, որ իրավիճակը խորացնում է այն, որ սահմանափակումների թուլացումից հետո մարդիկ դադարել են կրել դիմակներ ու պահպանել սոցիալական հեռավորությունը:
Նյութի աղբյուրը՝ iz.ru
