Վրաստանը օգնություն է առաջարկել Երևանին կորոնավիրուսի դեմ պայքարում

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

      Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված, ի թիվս աշխարհի շատ երկրների, Հայաստանը մեծապես շարունակում է կրել դրա բացասական հետևանքները: COVID-19-ի դեմ պայքարում հարևան Վրաստանը օգնություն է առաջարկել Երևանին և այժմ սպասում է հայկական կողմի պատասխանին:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:

         Մասնավորապես,Տիկարաձեն իր խոսքում ասել է. «Ամեն բան կախված է նրանից, թե ինչի կարիք ունի հայկական կողմը: Վրաստանը պատրաստ է տրամադրել այն օգնությունը, որի անհրաժեշտությունը կա հարևան երկրում»:

         Ավելի վաղ, Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ Թբիլիսին պատրաստ է բժշկական խումբ ուղարկել Հայաստան, եթե հայկական կողը դիմի այդ հարցով:Նույն հարցով Վրաստանը հանդես է եկել ինչպես փորձագետների, այնպես էլ Արտաքին գործերի նախարարության մակարդակով:         Նշենք նաև,որ մինչ այսօր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 29285 դեպք, իսկ մահացածների թիվը՝ 503:

Նյութի աղբյուրը՝ armeniasputnik.am

Այլ Գրառումներ