Շրջանառությունից հանվել է դիմակ չկրելու համար տուգանքների բարձրացման նախագիծը

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ազգային ժողովում իշխանության կողմից շրջանառության մեջ էր դրվել մի նախագիծ, որի համաձայն՝  բաց տարածքներում դիմակ չկրելու համար տուգանքը 10000 ՀՀ դրամից դառնում է 20000 ՀՀ դրամ, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմակ չկրելու համար տուգանքը դառնում է 50000 ՀՀ դրամ:

Սակայն, այս պահի դրությամբ շրջանառությունից հանվել է ԱԺ-ում իշխանական ֆրակցիայի կողմից շրջանառության մեջ դրված խիստ վիճահարույց նախագիծը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը.

Հուսանք՝ սթափ մարդկանց կոչը տեղ է հասել, և նախագիծը այլևս չի վերադառնա օրակարգ:

Չենք մոռանում՝ քաղաքացին տուգանքի մատերյալ չէ:

Այլ Գրառումներ