Կարեն Գիլոյանն Հայաստանի շախմատի ակադեմիայում հետևել է Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարին

հեղինակ - admin

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարին: 

Կարեն Գիլոյանն ակադեմիայի հիմնադիր տնօրեն Սմբատ Լպուտյանի հետ հետևել է շվեյցարական կարգով անցկացվող մրցաշարին,որին տարբեր տարիքի մոտ 400 շախմատիստ է մասնակցում՝ Երևանից և ՀՀ մարզերից:

 Ի դեպ, այսօր շվեյցարական մրցաշարի վերջին տուրն է, ինչից հետո հայտնի են դառնալու բոլոր մրցանակակիրները:

Այլ Գրառումներ