Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ անդամ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։

Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։

Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը և կարևորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը։

Այլ Գրառումներ