Ալիևները թեյում և մուղամ են լսում Շուշիում

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ հետ կրկին այցելել է Ադրբեջանի կողմից օկուպացրած հայոց բերդաքաղաք Շուշի, որտեղ նրանք թեյում են և մուղամ լսում:

Թշնամի երկրի ղեկավարը շնորհավորում է ադրբեջանցիներին, նշում են, որ քաղաքը հռչակել Ադրբեջանի մշակութային քաղաք:

Հիշեցնենք, որ սա Ալիևների երկրորդ ցուցադրական թեյախմությունն է Շուշիում։

2019-ի դեկտեմբերի 4-ին Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարել էր. «Մի քանի օր առաջ Միհրիբան Ալիևան իր թվիթերում գրել էր՝ «բոլորիս երազանքն է մուղամ լսել Ղարաբաղում»։ Ես չգիտեմ, թե նա ինչ կոնտեքստում էր դա գրել, կամ գիտեմ։ Ու ես հիմա ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ, նա կարող է լինել մեր հյուրը, մենք կարող ենք ապահովել մուղամ և իրականացնել նրա երազանքը, և նա լինի մեր հյուրն ու Ղարաբաղում լսի իր սիրելի մւղամը»։

Այլ Գրառումներ