Բագրևանդում գտել են ինքնաձիգ, որով ենթադրաբար քրեական հեղինակության սանիկը 2 մարդ է սպանել

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Մայիսի 10-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները հսկայածավալ օպերատիվ աշխատանքների արդյունքում, այնուհետև իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որի արդյունքում Բագրևանդ փողոցի 20 հասցեի դիմացի խոտածածկ տարածքում հայտնաբերել են «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և դատարկ պահուստատուփ, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ կան կասկածներ, որ նշված ինքնաձիգով է Երևան քաղաքի Մոլդովական փողոցի հետախուզվող բնակիչը՝ 31-ամյա Ռոբերտ Անդրանիկյանը, կրակել և սպանել Ավստրիայի Հանրապետության քաղաքացի, 37-ամյա Հովհաննես Մկրտչյանին և հրազենային վնասվածքներ պատճառել նրա եղբորը՝ Ավստրիայի Հանրապետության քաղաքացի, 39-ամյա Կարեն Մկրտչյանին։


Ավելի վաղ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով պարզվել էր ենթադրյալ կասկածյալի ինքնությունը: Նա սպանության վայրի շենքեից մեկի բնակիչ, 31-ամյա Ռոբերտ Ա.-ն է, նա վիճել է Հ. և Կ. Մկրտչյանների հետ, որի ժամանակ էլ իր մոտ եղած հրազենից կրակոցներ էր արձակել եղբայրների ուղղությամբ:

Ըստ աղբյուրի՝ Ռոբերտ Ա.-ն Մասիվում հայտնի քրեական հեղինակություններից մեկի սանիկն է, իսկ սպանության վայրում հայտնաբերված «Mercedes»-ը եղբայրները ավտոմեքենաների վարձույթի սրահից էին վերցրել:

Այլ Գրառումներ