Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով և ՀՀ արտաքին գործերի նախարարի 2018թ. դեկտեմբերի 10-ի «Դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգերը հաստատելու մասին» թիվ 2616-Ն հրամանով՝ ՀՀ ԱԳՆ մրցութային-ատեստավորող հանձնաժողովը հայտարարում է մրցույթ` հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.
- Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության Հարավարևելյան Ասիայի և Օվկիանիայի բաժնի կցորդ
- Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի կցորդ
- Եվրասիական տարածաշրջանային վարչության ԵԱՏՄ բաժնի 3-րդ քարտուղար
- Եվրասիական տարածաշրջանային վարչության Ռուսաստանի բաժնի կցորդ
- Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի կցորդ
- Եվրոպայի վարչության Եվրոպայի Խորհրդի բաժնի կցորդ
- Հյուպատոսական վարչության վիզաների բաժնի վարիչ
- Հյուպատոսական վարչության իրավական բաժնի 3-րդ քարտուղար
- Միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության երկկողմ միջազգային պայմանագրերի բաժնի կցորդ
- Սահմանակից երկրների վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի կցորդ
- Անձնակազմի կառավարման վարչության աշխատանքային հարաբերությունների իրավական ապահովման բաժնի 3-րդ քարտուղար
- Քարտուղարության դիվանագիտական գրագրության համակարգման բաժնի 3-րդ քարտուղար
- Քարտուղարության դիվանագիտական գրագրության համակարգման բաժնի կցորդ
- Քարտուղարության դիվանագիտական գրագրության համակարգման բաժնի կցորդ
- Պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդ
- Պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի կցորդ
- Պետական արարողակարգի ծառայության դիվանագիտական ներկայացուցչությունների բաժնի կցորդ
Նշված պաշտոններին ներկայացվող հիմնական պահանջներն են.
ա/ ՀՀ քաղաքացիություն,
բ/ հայերեն և առնվազն երկու օտար լեզվի ազատ տիրապետում,
գ/ բարձրագույն կրթություն (հավատարմագրված մասնագիտություն ստանալու մասին վկայագիր),
դ/ համակարգչային գիտելիքներ:
Մրցույթին մասնակցելու համար սահմանվում են հանրային ծառայության ոլորտում, միջազգային կազմակերպություններում համապատասխան աշխատանքային ստաժի և փորձի հետևյալ չափանիշները.
ա/ բաժնի վարիչ՝ առնվազն 12 տարվա աշխատանքային ստաժ,
բ/ 3-րդ քարտուղար՝ առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ,
գ/ կցորդի համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:
Բաժնի վարիչի պաշտոնային դրույքաչափը՝ 256.623 ՀՀ դրամ է.
3-րդ քարտուղարի պաշտոնային դրույքաչափը՝ 150.799 ՀՀ դրամ է.
Կցորդի պաշտոնային դրույքաչափը՝ 129,634 ՀՀ դրամ է:
Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության Հարավարևելյան Ասիայի և Օվկիանիայի բաժնի կցորդի պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է չինարենի գերազանց իմացություն:
Բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի կցորդի պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է անգլերենի գերազանց իմացություն:
Եվրասիական տարածաշրջանային վարչության ԵԱՏՄ բաժնի 3-րդ քարտուղարի և Եվրասիական տարածաշրջանային վարչության Ռուսաստանի բաժնի կցորդի պաշտոններն զբաղեցնելու համար անհրաժեշտ է ռուսերենի գերազանց իմացություն,
Եվրոպայի վարչության Եվրոպական միության բաժնի կցորդի պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է իտալերենի գերազանց իմացություն:
Միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության երկկողմ միջազգային պայմանագրերի բաժնի կցորդի պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն:
Անձնակազմի կառավարման վարչության աշխատանքային հարաբերությունների իրավական ապահովման բաժնի 3-րդ քարտուղարի պաշտոնն զբաղեցնելու համար անհրաժեշտ է անձնակազմի կառավարման բնագավառի և կադրային գործ վարելու աշխատանքների իրականացման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ ՀՀ Սահմանադրության, պետական կառավարման համակարգի, դիվանագիտական ծառայության հիմունքների, ներքին և արտաքին քաղաքական խնդիրների, հայ ժողովրդի պատմության, միջազգային հարաբերությունների իմացությունը, վերլուծական ունակությունները և լեզուների իմացությունը ստուգելու նպատակով գրավոր քննության և հարցազրույցի:
Յուրաքանչյուր դիմորդ կարող է դիմում ներկայացնել վերոնշյալ պաշտոններից միայն մեկի համար:
Գրավոր քննությունն անցկացվելու է 2020թ. սեպտեմբերի 4-ին ժամը 10:30 ՀՀ ԱԳՆ վարչական շենքում (Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3):
Հարցաշարին ծանոթանալու համար սեղմեք այստեղ:
Շարունակությունը՝ mfa.am