ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարում է հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության ավագ մասնագետի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին

հեղինակ - Ռոբերտ Խաչատրյան

Հիմնական գործառույթները՝

1.մասնակցում է քաղաքացիներին ոլորտի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման աշխատանքներին՝ տեղեկատու հեռախոսի ամենօրյա սպասարկման միջոցով.
2.մասնակցում է Նախարարություն այցելած քաղաքացիներին հետաքրքրող հարցերի պարզաբանման, անհրաժեշտության դեպքում նրանց համապատասխան ստորաբաժանման ուղղորդման աշխատանքներին.
3.իրականացնում է գրանցամատյանում քաղաքացիների հարցերի մուտքագրում՝ ըստ բովանդակության, ինչպես նաև մշտադիտարկում.
4.մասնակցում է ինտերնետային պարբերականների ամենօրյա մշտադիտարկման, հաշվետվությունների պատրաստման աշխատանքներին.
5.էլեկտրոնային կայքերում տեղադրված ամենօրյա հրապարակումները ներկայացնում է անմիջական ղեկավարին.
ինտերնետային պարբերականների ամենօրյա մշտադիտարկման արդյունքները՝ ըստ բովանդակության և բնույթի, յուրաքանչյուր շաբաթ ներկայացնում է նախարարության անմիջական ղեկավարին:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նաև պահանջվում է ՝

  1. Բարձրագույն կրթություն.
  2. Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ հասարակայնության հետ կապերի կամ մամուլի հետ կապերի բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ.
  3. «Տեղեկատվության ազատության մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Լեզվի մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացու­թյուն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.
  4. տիրապետում է անհրաժեշտ տե­­ղեկատվությանը.
  5. ունի համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունա­կու­թյուն.
  • Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
  • Դիմումների ընդունման ժամկետն է` 16.07.2020 – 20.07.2020թթ.:
  • Աշխատավարձի չափը՝ 150 799 ՀՀ դրամ:
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի անունով (դիմումի ձևը կցվում է),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3×4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է միայն էլեկտրոնային փոստի միջոցով (էլ. փոստ՝ management@escs.am):

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9.00-ից մինչև 12.30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-599659 հեռախոսահամարով:

Նյութի աղբյուր՝ escs.am

Այլ Գրառումներ